«Սահմանափակումները չեն կարող երկար տևել». Գոլիպուրը՝ Իրանի օդային շրջափակման մասին

https://arm.sputniknews.ru/20260926/sahmanapakumnery-chen-karvogh-erkar-tevel-gvolipury-irani-odajin-shrjapakman-masin-107303222.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107252961_152:0:1277:844_1920x0_80_0_0_7ba1f8cbecda786158fd3a1362a1f1e9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, շրջափակում

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, շրջափակում

Բաժանորդագրվել

Հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանի մի շարք երկրների կողմից իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումները կարճաժամկետ խնդիր են, և Թեհրանն ակնկալում է կարգավորել իրավիճակը հարևան պետությունների հետ երկխոսությամբ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալիրեզա Խոդա Գոլիպուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները հանգեցրել են իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերի զանգվածային չեղարկման: Սեպտեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեց, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իրանական փոխադրողների բոլոր թռիչքները դեպի ԱՄԷ և երկրից դուրս: Նմանօրինակ սահմանափակումներ սկսեցին գործել Օմանում, չվերթերը չեղարկեցին նաև Վրաստանն ու Ադրբեջանը։

«Իհարկե, սա Իրանի վրա տնտեսական ճնշման միայն մի մասն է, որը վերջին շրջանում գործադրում է ԱՄՆ նախագահը։ Բայց, ինչպես գիտեք, մենք արդեն ավելի քան չորս տասնամյակ գտնվում ենք նման պատժամիջոցների տակ և դրա դեմ պայքարելու ուղիներ կգտնենք», – ասաց նա։

Գոլիպուրի խոսքով՝ հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:

Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Գոլիպուրը նշեց, որ Իրանը կարևորում է երկկողմ համագործակցությունը և ռազմավարական կարևորություն է տալիս երկու երկրների միջև 44 կիլոմետրանոց սահմանին:

«Դա կարևոր է ոչ միայն Թեհրանի, այլև, գուցե, ավելի շատ Հայաստանի համար, քանի որ Իրանը շատ ավելի մեծ երկիր է։ Նման փոխգործակցությունն անհրաժեշտ է երկու կողմերին»,- ասաց նա։

Ընդ որում, Թեհրանը ակնկալում է զարգացնել տրանսպորտային կապերը Իրանի և Հարավային Կովկասի միջև, ներառյալ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը: Գոլիպուրի կարծիքով՝ այս նախագծի իրականացումը կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցներին և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երկրների համար: Երթուղին պետք է Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը միացնի Հարավային Կովկասին, Թուրքիային, Սև ծովին, Ռուսաստանին և Եվրոպային:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Իրանի տարածքում այդ տրանսպորտային միջանցքի վերջին հատվածն ավարտելու ուղղությամբ։ Այն համեմատաբար փոքր է, և մենք ակնկալում ենք մոտ ժամանակներս շահագործման հանձնել»,- ասաց Գոլիպուրը։

Մեկնաբանելով Հորմուզի նեղուցով տարանցման դժվարությունների ֆոնին ցամաքային երթուղիների զարգացումը՝ Գոլիպուրը նշեց, որ դրանք կարող են կարևոր կապող օղակներ դառնալ Իրանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջև:

Նա ընդգծեց, որ Իրանը տարիներ շարունակ ակտիվորեն զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղային: Իրանական ցանցի միացումը Հարավային Կովկասի տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություններին կարող է նպաստել ողջ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը:

Ընդ որում, Թեհրանը «Թրամփի ուղու» հետ կապված անվտանգության հարցերով ունի մտահոգություններ և նախագիծը չի դիտարկում իբրև բացառապես լոգիստիկ: Գոլիպուրի խոսքով՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման խնդիրների և անվտանգության ոլորտում հավասարակշռություն պահպանել նրանց շահերի միջև:

Leave a comment