https://arm.sputniknews.ru/20260926/sahmanapakumnery-chen-karvogh-erkar-tevel-gvolipury-irani-odajin-shrjapakman-masin-107303222.html
«Սահմանափակումները չեն կարող երկար տևել». Գոլիպուրը՝ Իրանի օդային շրջափակման մասին
«Սահմանափակումները չեն կարող երկար տևել». Գոլիպուրը՝ Իրանի օդային շրջափակման մասին
Sputnik Արմենիա
Հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը: 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T17:17+0400
2026-09-26T17:17+0400
2026-09-26T17:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
շրջափակում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107252961_0:0:1501:844_1920x0_80_0_0_ec6c76bd0662e6b72a4b1cdff38a8568.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Տարածաշրջանի մի շարք երկրների կողմից իրանական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումները կարճաժամկետ խնդիր են, և Թեհրանն ակնկալում է կարգավորել իրավիճակը հարևան պետությունների հետ երկխոսությամբ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալիրեզա Խոդա Գոլիպուրը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները հանգեցրել են իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերի զանգվածային չեղարկման: Սեպտեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեց, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իրանական փոխադրողների բոլոր թռիչքները դեպի ԱՄԷ և երկրից դուրս: Նմանօրինակ սահմանափակումներ սկսեցին գործել Օմանում, չվերթերը չեղարկեցին նաև Վրաստանն ու Ադրբեջանը։Գոլիպուրի խոսքով՝ հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Գոլիպուրը նշեց, որ Իրանը կարևորում է երկկողմ համագործակցությունը և ռազմավարական կարևորություն է տալիս երկու երկրների միջև 44 կիլոմետրանոց սահմանին:Ընդ որում, Թեհրանը ակնկալում է զարգացնել տրանսպորտային կապերը Իրանի և Հարավային Կովկասի միջև, ներառյալ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը: Գոլիպուրի կարծիքով՝ այս նախագծի իրականացումը կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցներին և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երկրների համար: Երթուղին պետք է Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը միացնի Հարավային Կովկասին, Թուրքիային, Սև ծովին, Ռուսաստանին և Եվրոպային:Մեկնաբանելով Հորմուզի նեղուցով տարանցման դժվարությունների ֆոնին ցամաքային երթուղիների զարգացումը՝ Գոլիպուրը նշեց, որ դրանք կարող են կարևոր կապող օղակներ դառնալ Իրանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջև:Նա ընդգծեց, որ Իրանը տարիներ շարունակ ակտիվորեն զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղային: Իրանական ցանցի միացումը Հարավային Կովկասի տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություններին կարող է նպաստել ողջ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը:Ընդ որում, Թեհրանը «Թրամփի ուղու» հետ կապված անվտանգության հարցերով ունի մտահոգություններ և նախագիծը չի դիտարկում իբրև բացառապես լոգիստիկ: Գոլիպուրի խոսքով՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման խնդիրների և անվտանգության ոլորտում հավասարակշռություն պահպանել նրանց շահերի միջև:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107252961_152:0:1277:844_1920x0_80_0_0_7ba1f8cbecda786158fd3a1362a1f1e9.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, շրջափակում
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, շրջափակում
Հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները հանգեցրել են իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերի զանգվածային չեղարկման: Սեպտեմբերի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեց, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իրանական փոխադրողների բոլոր թռիչքները դեպի ԱՄԷ և երկրից դուրս: Նմանօրինակ սահմանափակումներ սկսեցին գործել Օմանում, չվերթերը չեղարկեցին նաև Վրաստանն ու Ադրբեջանը։
«Իհարկե, սա Իրանի վրա տնտեսական ճնշման միայն մի մասն է, որը վերջին շրջանում գործադրում է ԱՄՆ նախագահը։ Բայց, ինչպես գիտեք, մենք արդեն ավելի քան չորս տասնամյակ գտնվում ենք նման պատժամիջոցների տակ և դրա դեմ պայքարելու ուղիներ կգտնենք», – ասաց նա։
Գոլիպուրի խոսքով՝ հեռանկարում նման քաղաքականությունը կենսունակ չէ, քանի որ Իրանը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում, և առանց նրա հնարավոր չէ լուծել առանցքային հարցերը:
Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Գոլիպուրը նշեց, որ Իրանը կարևորում է երկկողմ համագործակցությունը և ռազմավարական կարևորություն է տալիս երկու երկրների միջև 44 կիլոմետրանոց սահմանին:
«Դա կարևոր է ոչ միայն Թեհրանի, այլև, գուցե, ավելի շատ Հայաստանի համար, քանի որ Իրանը շատ ավելի մեծ երկիր է։ Նման փոխգործակցությունն անհրաժեշտ է երկու կողմերին»,- ասաց նա։
Ընդ որում, Թեհրանը ակնկալում է զարգացնել տրանսպորտային կապերը Իրանի և Հարավային Կովկասի միջև, ներառյալ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը: Գոլիպուրի կարծիքով՝ այս նախագծի իրականացումը կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցներին և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երկրների համար: Երթուղին պետք է Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսը միացնի Հարավային Կովկասին, Թուրքիային, Սև ծովին, Ռուսաստանին և Եվրոպային:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Իրանի տարածքում այդ տրանսպորտային միջանցքի վերջին հատվածն ավարտելու ուղղությամբ։ Այն համեմատաբար փոքր է, և մենք ակնկալում ենք մոտ ժամանակներս շահագործման հանձնել»,- ասաց Գոլիպուրը։
Մեկնաբանելով Հորմուզի նեղուցով տարանցման դժվարությունների ֆոնին ցամաքային երթուղիների զարգացումը՝ Գոլիպուրը նշեց, որ դրանք կարող են կարևոր կապող օղակներ դառնալ Իրանի ու տարածաշրջանի մյուս երկրների միջև:
Նա ընդգծեց, որ Իրանը տարիներ շարունակ ակտիվորեն զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթուղային: Իրանական ցանցի միացումը Հարավային Կովկասի տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություններին կարող է նպաստել ողջ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը:
Ընդ որում, Թեհրանը «Թրամփի ուղու» հետ կապված անվտանգության հարցերով ունի մտահոգություններ և նախագիծը չի դիտարկում իբրև բացառապես լոգիստիկ: Գոլիպուրի խոսքով՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման խնդիրների և անվտանգության ոլորտում հավասարակշռություն պահպանել նրանց շահերի միջև: