Հայկական սեպը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը. Գառնիկ Իսագուլյան

https://arm.sputniknews.ru/20260926/hajkakan-sepy-khangarum-e-tjurqakan-ashkharhi-kajacmany-garnik-isaguljan-107295493.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107294033_431:0:1871:1080_1920x0_80_0_0_84d0f725a9d910b1bb61f983532fad8c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գառնիկ իսագուլյան, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, ադրբեջան, видео

հայաստան, գառնիկ իսագուլյան, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, ադրբեջան, видео

Բաժանորդագրվել

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը վստահեցնում է Արևմուտքը Հայաստանին որպես գործիք է դիտարկում։

Արևմուտքի գլխավոր նպատակը խոշոր տերությունների՝ ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի թուլացումն է, ինչի համար օգտագործվում է «թուրքական սեպը»։ «Բաց տեքստով» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի… և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։

«Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք։ Բայց Արևմուտքը ուզում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի տրոհումը… Թուրքական սեպի այդ գործունեությունը ամբողջական ծավալով իրականացնելու համար խանգարում է հայկական սեպը»,- ասաց նա։

Իսագուլյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն` թյուրքական աշխարհը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն/գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։

«Եվ արդյունքում Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում այդ մեծ խաղի համար»,– ասաց նա։

Իսագուլյանը շեշտեց, որ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Տեղապտույտ է. փորձագետը` Փաշինյան–Էրդողան հանդիպման և 2 երկրի հարաբերությունների մասին

Leave a comment