https://arm.sputniknews.ru/20260926/hajkakan-sepy-khangarum-e-tjurqakan-ashkharhi-kajacmany-garnik-isaguljan-107295493.html
Հայկական սեպը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը. Գառնիկ Իսագուլյան
Հայկական սեպը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը. Գառնիկ Իսագուլյան
Sputnik Արմենիա
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը վստահեցնում է Արևմուտքը Հայաստանին որպես գործիք է դիտարկում։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T16:32+0400
2026-09-26T16:32+0400
2026-09-26T16:32+0400
հայաստան
գառնիկ իսագուլյան
թուրքիա
տեսանյութ
տեսանյութեր
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107294033_0:0:1920:1080_1920x0_80_0_0_04d3cddfb35383872710efe82e9ea515.jpg.webp
Արևմուտքի գլխավոր նպատակը խոշոր տերությունների՝ ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի թուլացումն է, ինչի համար օգտագործվում է «թուրքական սեպը»։ «Բաց տեքստով» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի… և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։Նա նշեց, որ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։Իսագուլյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն` թյուրքական աշխարհը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն/գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։«Եվ արդյունքում Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում այդ մեծ խաղի համար»,– ասաց նա։Իսագուլյանը շեշտեց, որ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից։Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։Տեղապտույտ է. փորձագետը` Փաշինյան–Էրդողան հանդիպման և 2 երկրի հարաբերությունների մասին
թուրքիա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107294033_431:0:1871:1080_1920x0_80_0_0_84d0f725a9d910b1bb61f983532fad8c.jpg.webp
հայաստան, գառնիկ իսագուլյան, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, ադրբեջան, видео
հայաստան, գառնիկ իսագուլյան, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, ադրբեջան, видео
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը վստահեցնում է Արևմուտքը Հայաստանին որպես գործիք է դիտարկում։
Արևմուտքի գլխավոր նպատակը խոշոր տերությունների՝ ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի թուլացումն է, ինչի համար օգտագործվում է «թուրքական սեպը»։ «Բաց տեքստով» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի… և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։
«Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք։ Բայց Արևմուտքը ուզում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի տրոհումը… Թուրքական սեպի այդ գործունեությունը ամբողջական ծավալով իրականացնելու համար խանգարում է հայկական սեպը»,- ասաց նա։
Իսագուլյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն` թյուրքական աշխարհը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն/գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։
«Եվ արդյունքում Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում այդ մեծ խաղի համար»,– ասաց նա։
Իսագուլյանը շեշտեց, որ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։