Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։
ՀՀ դեսպանը շնորհավորեց Լ. Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերին։