Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Քաղաքականություն

25.09.2026 | 17:03

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններով Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի, ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։ Փոխվարչապետը կարևորել է Բուլղարիայի դերակատարումը տարածաշրջանային հաղորդակցությունների խոշոր ծրագրերի առաջմղան գործընթացում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Leave a comment