«Ազատություն». Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով այն ժխտելու մեջ։
Էրդողանին կոշտ քննադատության ենթարկելով՝ Նեթանյահուն նրան մեղադրել է նաև «Համասին» աջակցելու, լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների ու քրդերի դեմ բռնությունների մեջ։
Նախօրեին Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ևս քննադատել էր Իսրայելին՝ Գազայում ստեղծված իրավիճակի համար և միջազգային հանրությանը կոչ արել ավելի մեծ ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ Իսրայելի գործողությունները Գազայում բնութագրելով որպես ցեղասպանություն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: