Նիկոլ Փաշինյանն օգտվում է ընդդիմության ոչ միասնական լինելուց․ Արեգնազ Մանուկյան

https://arm.sputniknews.ru/20260925/nikvol-pashinjann-ogtvum-e-ynddimutjan-voch-miasnakan-lineluc-aregnaz-manukjan-107287789.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/06/28578619_66:0:1529:1097_1920x0_80_0_0_2b8ca96ff97f025def64f026e38f93c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արեգնազ մանուկյան, ուղերձ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, նիկոլ փաշինյան

արեգնազ մանուկյան, ուղերձ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Նախկին պատգամավորը վստահ է, որ կան հարցեր, որոնք վերկուսակցական են և դրանց շուրջ հնարավոր է համախմբել, ինչպես օրինակ՝ եկեղեցու կամ քաղբանտարկյալների պաշտպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Ընդդիմադիր դաշտում գլխավոր հարցերից մեկը մնում է միասնականությունը, որի բացակայությունից օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշված է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ փաստաբանների միջոցով փոխանցված ուղերձում։
Սեպտեմբերի 22-ին դատարանը փոխեց Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով տնային կալանքով։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ Մանուկյանի շփումները սահմանափակված են, բացառություն են ընտանիքի անդամներն ու փաստաբանները, արգելված է նաև պատգամավորների տեսակցությունը։

«Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ)»,- նշում է Արեգնազ Մանուկյանը։

Նա շեշտում է՝ հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է գործել «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով, այլ ոչ թե սպասել ուժայինների ներխուժմանը՝ ոտքի կանգնելու և բռնաճնշումների դեմ բողոքելու համար։

Ըստ նրա՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։ Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ ծրագրել, այդ թվում՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանության շուրջ, որոնք վերկուսակցական հարցեր են։ Մանուկյանի կարծիքով՝ օրակարգային են նաև իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա 2 ամսով կալանավորվեց։

Leave a comment