https://arm.sputniknews.ru/20260924/petq-e-gitnakanneri-khumb-steghtsel-adrbejani-keghts-tezeri-dem-pajqarelu-hamar-patmaban-107271293.html
Պետք է գիտնականների խումբ ստեղծել Ադրբեջանի կեղծ թեզերի դեմ պայքարելու համար․ պատմաբան
Պետք է գիտնականների խումբ ստեղծել Ադրբեջանի կեղծ թեզերի դեմ պայքարելու համար․ պատմաբան
Sputnik Արմենիա
Ստեփանյանցի կարծիքով՝ պետք է հասարակական խորհուրդ ստեղծվի, որի կազմում կլինեն տարբեր մասնագետներ, ու որը ոչ միայն կզբաղվի հայկական պատմական, մշակութային… 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T21:43+0400
2026-09-24T21:43+0400
2026-09-24T21:45+0400
հայոց պատմություն
պատմություն
հայոց եկեղեցու պատմություն
պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
ստեփան ստեփանյանց
արցախ
հիքմեթ հաջիև
գանձասարի վանք
դադիվանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/11/106965950_0:66:1280:786_1920x0_80_0_0_b2501fa26ceb522e9a3ddc3ec3027c43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կեղծարարություններին չպատասխանելը հիմնազուրկ է և թուլության տպավորություն է ստեղծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս ասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը՝ անդրադառնալով հաջիևյան վերջին շոուին։Սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել էր և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։ Հայկական կողմից բարձր մակարդակով պաշտոնական պատասխան այդպես էլ չհնչեց, արձագանքեց միայն Մատենադարանի տնօրենը։Ստեփանյանցը շեշտում է՝ երբ չես պատասխանում ոչ բարեկամ պետությանը, դիմացինին թվում է, որ դու թույլ ես, և սկսում է ավելի առաջ գնալ, ավելացնել պահանջները։ Պատմաբանը զուգահեռներ է տանում ֆաշիզմի հետ․ ասում է՝ սկզբնական շրջանում աշխարհը միանգամից ոտքի չկանգնեց ֆաշիզմին զսպելու համար, տարբեր երկրներ կարծում էին՝ մի քիչ էլ, ու ախորժակները կփակվի, սակայն ախորժակն ուտելիս է բացվում։Նրա գնահատմամբ՝ Արցախում այսօր Ադրբեջանն անում է այն, ինչ Թուրքիան արդեն արել է Արևմտյան Հայաստանում՝ ջնջում է հայկական հետքերը, իրական պատմության փոխարենը ստեղծում կեղծն ու այդ կեղծի «փաստական հիմքերը»։ Ու Ադրբեջանը սա անում է ամենաբարձր մակարդակով` միլիոնավորներ դոլարներ ներգրավելով։Շեշտում է՝ այն, ինչ արվում է Ադրբեջանում, արվում է պետական մակարդակով, մեծ ֆինանսավորմամբ։Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածած հակահայկական թեզերին, դրանք բազմազան են և գիտական որևէ հիմնավոր պատասխանի չեն կարող դիմանալ, այն աստիճան կեղծ ու հորինված են, որ իրենք էլ են խճճվում կեղծիքի մեջ։ Բայց ասել, թե ադրբեջանցիների տարածած կեղծարարությունները հիմարություն են և դրանց պետք չէ պատասխանել, նույնպես անհեթեթ է, քանի որ Ադրբեջանի քարոզիչներն ակտիվ աշխատում են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար, իսկ երբ այդ քարոզին ավելանում են ադրբեջանական նավթն ու սև ձկնկիթը, կեղծն իրականի քողի տակ աշխարհին հրամցնելը դժվար չէ։«Մենք պետք է տարբեր լեզուներով գիտական աշխատություններ, գրքեր հրատարակենք, տարածենք, նոր ուսումնասիրություններ անենք։ Մեր թուլությունն է, որ մեր ԳԱԱ-ն միայն գումարներ է ստանում պետությունից, բայց դրա դիմաց լուրջ աշխատանք չի անում։ Մեր պատմաբանները չեն պայքարում` ինչպես որ հարկն է։ Մեր պատմաբանները պետք է ոտքի կանգնեն և փաստերով խոսեն»,- նշում է պատմաբանը։Ասենք՝ ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու. Ալեն ՍիմոնյանՆրա խոսքով՝ տարիներ առաջ ինքը ստեղծել էր Kavkaz.pro ինտերնետային հարթակը՝ հենց նման պայքարի համար, սակայն առանց պետական աջակցության ու միայնակ գործը երկար առաջ տանել չես կարող, ուստի ստիպված եղավ փակել հարթակը։ Այսօր նման բազմաթիվ հարթակներ են պետք, համակարգված, ռազմավարական պլանավորմամբ աշխատանք է պետք տանել։ Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է, թե հայերն այս տարածաշրջանում եկվորներ են, եկել են 1828թ․՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Իրականում Ադրբեջանի պատմությունը մինչև 20-րդ դարն ուղղակի չկա, գոյություն չունի։ Մենք ունենք հարուստ մշակութային, գրական ժառանգություն, իսկ Ադրբեջանի գրական ժառանգությունն ընդամենը հակահայկական, անարժեք մի բան է, որովհետև բարձր մշակույթ ստեղծել կարող էին նստակյաց ժողովուրդները, ոչ թե քոչվորները։ Ու այս մասին խոսելը պարտադիր է։Այսօր ալբանացվում է Արցախը, վաղը հերթը հասնելու է ՀՀ տարածքներին կամ ինչպես մեր «կառուցողական» հարևաններն են ասում՝ «Արևմտյան Ադրբեջանին»։ Սեփական պատմություն ու մշակույթ չունեցող Ադրբեջանը այսօր ոչ միայն հայերի, այլև մյուս ազգերի պատմությունն ու մշակույթ է յուրացնում. օրինակ` լեզգիների, պարսիկների և այսպես շարունակ։ Ադրբեջանցիներին պետական մակարդակով քարոզվում է, որ իրենք մեծ, ուժեղ ժողովուրդ են, իսկ մեզ՝ հակառակը։Ստեփանյանցի խոսքով՝ հայոց պատմության ժամանակակից գրքերն այնպես են շարադրվում, որ ենթատեքստը հետևյալն է՝ «մոռացեք ձեր մեծ անցյալը, մոռացեք Տիգրան Մեծին, այս փոքր տարածքն է ու վերջ»։Վստահ է՝ եթե այսպես շարունակվի, տարածքից բացի նաև պատմական հիշողությունն ու ինքնությունն ենք կորցնելու։Պատմաբանի կարծիքով՝ պետք է ստեղծվի մի մարմին, հասարակական խորհուրդ, որը կազմված կլինի պատմաբաններից, գիտնականներից, տարբեր մտավորականներից, ու կզբաղվի ոչ միայն հայոց պատմության, մշակութային ժառանգության պահպանությամբ, հետազոտություններ կիրականացնի, գիտաժողովներ կկազմակերպի, այլև կարձագանքի մեր «կառուցողական» հարևաններին, արժանավայել կպատասխանի, այլ ոչ թե կլռի՝ խաղաղության հայտարարարված օրակարգը միայնակ առաջ տանելով։Նավթն ու գազը՝ ընդդեմ պատմության․ մասնագետները պատասխանում են Հաջիևին
դադիվանք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/11/106965950_72:0:1208:852_1920x0_80_0_0_9e67611fb58323681bf2a7ec041a1929.jpg.webp
հայոց պատմություն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, ստեփան ստեփանյանց, արցախ, հիքմեթ հաջիև, գանձասարի վանք, դադիվանք
հայոց պատմություն, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, ստեփան ստեփանյանց, արցախ, հիքմեթ հաջիև, գանձասարի վանք, դադիվանք
Ստեփանյանցի կարծիքով՝ պետք է հասարակական խորհուրդ ստեղծվի, որի կազմում կլինեն տարբեր մասնագետներ, ու որը ոչ միայն կզբաղվի հայկական պատմական, մշակութային ժառանգության պահպանությամբ, այլև կառուցողական հարևանի ոչ կառուցողական հայտարարություններին արժանավայել կպատասխանի։
Ստեփանյանցը շեշտում է՝ երբ չես պատասխանում ոչ բարեկամ պետությանը, դիմացինին թվում է, որ դու թույլ ես, և սկսում է ավելի առաջ գնալ, ավելացնել պահանջները։ Պատմաբանը զուգահեռներ է տանում ֆաշիզմի հետ․ ասում է՝ սկզբնական շրջանում աշխարհը միանգամից ոտքի չկանգնեց ֆաշիզմին զսպելու համար, տարբեր երկրներ կարծում էին՝ մի քիչ էլ, ու ախորժակները կփակվի, սակայն ախորժակն ուտելիս է բացվում։
Նրա գնահատմամբ՝ Արցախում այսօր Ադրբեջանն անում է այն, ինչ Թուրքիան արդեն արել է Արևմտյան Հայաստանում՝ ջնջում է հայկական հետքերը, իրական պատմության փոխարենը ստեղծում կեղծն ու այդ կեղծի «փաստական հիմքերը»։ Ու Ադրբեջանը սա անում է ամենաբարձր մակարդակով` միլիոնավորներ դոլարներ ներգրավելով։
Շեշտում է՝ այն, ինչ արվում է Ադրբեջանում, արվում է պետական մակարդակով, մեծ ֆինանսավորմամբ։
«Ադրբեջանի գիտությունների ակադեմիան ակտիվ աշխատում է իրենց մոտեցումներն առաջ տանելու համար՝ փորձելով աշխարհին ներկայացնել, որ այս հուշարձանները կապ չունեն հայկականի հետ, աղվանական են, ալբանական են։ Իսկ մեր Գիտությունների ակադեմիան ի՞նչ է անում` ոչ մի բան: Առանձին մարդիկ պատասխանում են, բայց գիտական ինստիտուտի պատասխան, արձագանք չի հնչում։ Օրինակ, Ադրբեջանն ասում է՝ սրանք աղվանական են, ալբանական են։ Պետք է հստակ պատասխան հնչի՝ լավ, իսկ դուք ի՞նչ կապ ունեք Ալբանիայի հետ, երբ դուք ընդունում եք, թյուրք ազգ եք, նշանակում է՝ եկվոր եք, տեղացի չեք, թյուրքերը եկել են 9-րդ դարից մինչև 20-րդ դար, ոչ թե Ատրպատականը ներկայիս Ադրբեջանի հետ կապ ունի»,- նշում է պատմաբանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածած հակահայկական թեզերին, դրանք բազմազան են և գիտական որևէ հիմնավոր պատասխանի չեն կարող դիմանալ, այն աստիճան կեղծ ու հորինված են, որ իրենք էլ են խճճվում կեղծիքի մեջ։ Բայց ասել, թե ադրբեջանցիների տարածած կեղծարարությունները հիմարություն են և դրանց պետք չէ պատասխանել, նույնպես անհեթեթ է, քանի որ Ադրբեջանի քարոզիչներն ակտիվ աշխատում են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար, իսկ երբ այդ քարոզին ավելանում են ադրբեջանական նավթն ու սև ձկնկիթը, կեղծն իրականի քողի տակ աշխարհին հրամցնելը դժվար չէ։
«Մենք պետք է տարբեր լեզուներով գիտական աշխատություններ, գրքեր հրատարակենք, տարածենք, նոր ուսումնասիրություններ անենք։ Մեր թուլությունն է, որ մեր ԳԱԱ-ն միայն գումարներ է ստանում պետությունից, բայց դրա դիմաց լուրջ աշխատանք չի անում։ Մեր պատմաբանները չեն պայքարում` ինչպես որ հարկն է։ Մեր պատմաբանները պետք է ոտքի կանգնեն և փաստերով խոսեն»,- նշում է պատմաբանը։
Նրա խոսքով՝ տարիներ առաջ ինքը ստեղծել էր Kavkaz.pro ինտերնետային հարթակը՝ հենց նման պայքարի համար, սակայն առանց պետական աջակցության ու միայնակ գործը երկար առաջ տանել չես կարող, ուստի ստիպված եղավ փակել հարթակը։ Այսօր նման բազմաթիվ հարթակներ են պետք, համակարգված, ռազմավարական պլանավորմամբ աշխատանք է պետք տանել։ Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է, թե հայերն այս տարածաշրջանում եկվորներ են, եկել են 1828թ․՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Իրականում Ադրբեջանի պատմությունը մինչև 20-րդ դարն ուղղակի չկա, գոյություն չունի։ Մենք ունենք հարուստ մշակութային, գրական ժառանգություն, իսկ Ադրբեջանի գրական ժառանգությունն ընդամենը հակահայկական, անարժեք մի բան է, որովհետև բարձր մշակույթ ստեղծել կարող էին նստակյաց ժողովուրդները, ոչ թե քոչվորները։ Ու այս մասին խոսելը պարտադիր է։
Այսօր ալբանացվում է Արցախը, վաղը հերթը հասնելու է ՀՀ տարածքներին կամ ինչպես մեր «կառուցողական» հարևաններն են ասում՝ «Արևմտյան Ադրբեջանին»։ Սեփական պատմություն ու մշակույթ չունեցող Ադրբեջանը այսօր ոչ միայն հայերի, այլև մյուս ազգերի պատմությունն ու մշակույթ է յուրացնում. օրինակ` լեզգիների, պարսիկների և այսպես շարունակ։ Ադրբեջանցիներին պետական մակարդակով քարոզվում է, որ իրենք մեծ, ուժեղ ժողովուրդ են, իսկ մեզ՝ հակառակը։
Ստեփանյանցի խոսքով՝ հայոց պատմության ժամանակակից գրքերն այնպես են շարադրվում, որ ենթատեքստը հետևյալն է՝ «մոռացեք ձեր մեծ անցյալը, մոռացեք Տիգրան Մեծին, այս փոքր տարածքն է ու վերջ»։
Վստահ է՝ եթե այսպես շարունակվի, տարածքից բացի նաև պատմական հիշողությունն ու ինքնությունն ենք կորցնելու։
«Մեզ անընդհատ փորձում են ներշնչել, որ ոչինչ չունենք, փոքր ենք, թույլ ենք, մինչդեռ հազարամյակների պատմություն ունենք, Ուրարտուից ենք գալիս, Մեծ Հայք ենք ունեցել»,- ասում է Ստեփանյանցը։
Պատմաբանի կարծիքով՝ պետք է ստեղծվի մի մարմին, հասարակական խորհուրդ, որը կազմված կլինի պատմաբաններից, գիտնականներից, տարբեր մտավորականներից, ու կզբաղվի ոչ միայն հայոց պատմության, մշակութային ժառանգության պահպանությամբ, հետազոտություններ կիրականացնի, գիտաժողովներ կկազմակերպի, այլև կարձագանքի մեր «կառուցողական» հարևաններին, արժանավայել կպատասխանի, այլ ոչ թե կլռի՝ խաղաղության հայտարարարված օրակարգը միայնակ առաջ տանելով։