https://arm.sputniknews.ru/20260924/hajastani-lvogistik-herankarnery-ev-trippi-het-kapvats-khndirnery-verlutsum-e-safarvovy-107268738.html
Հայաստանի լոգիստիկ հեռանկարները և TRIPP–ի հետ կապված խնդիրները. վերլուծում է Սաֆարովը
Հայաստանի լոգիստիկ հեռանկարները և TRIPP–ի հետ կապված խնդիրները. վերլուծում է Սաֆարովը
Sputnik Արմենիա
Մասնագետի խոսքով՝ ոչինչ չի խանգարում վերականգնել երկաթուղային շղթան, ինչպես խորհրդային ժամանակներում էր, իսկ դրանից առաջ՝ ցարական Ռուսաստանում, այսինքն՝… 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T19:37+0400
2026-09-24T19:37+0400
2026-09-24T19:37+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107259487_0:73:1944:1166_1920x0_80_0_0_515b4cb2fe7c9d38d2cc775d230a75a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է ակտիվացնի մասնակցությունը տրանսպորտային նախագծերին ինչպես «Հյուսիս-Հարավ», այնպես էլ «Արևելք-Արևմուտք» ուղղություններով, քանի որ դա մեծ տնտեսական հեռանկարներ է բացում երկրի համար։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Ռուսլան Սաֆարովը «Վրաստանի դերը Միջին տրանսպորտային միջանցքի զարգացման գործում» թեմայով Թբիլիսի-Մոսկվա տեսակամրջի ժամանակ։Նա պարզաբանեց, որ հեռանկարում Ադրբեջան-Ղազախստան-Թուրքմենստան մերձկասպյան լոգիստիկ ճյուղը միասնական եվրասիական կառուցվածքի շրջանակում կարող է միանալ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն, որը Վրաստանի սևծովյան նավահանգիստները հայկական տարածքով պետք է ուղղակիորեն կապի Իրանի հետ։Հայաստանն այս մայրուղու շինարարությունը սկսել էր որպես այլընտրանքային ցամաքային օղակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանների պատճառով, սակայն վերջին ամիսներին Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների դինամիկան, փորձագետի խոսքով, թույլ է տալիս դրական զարգացումներ ակնկալել հաղորդակցությունների վերջնական բացման առումով։«Այսօր, ինձ թվում է, պատմական ժամանակ է, որովհետև Ադրբեջանի տարածքով, այնուհետև Վրաստանով Հայաստան են մտնում ապրանքներ։ Դեռ 10 տարի առաջ մենք նման բանի մասին չէինք էլ կարող խոսել։ Դա անհնար էր։ Պարզապես կմտածեինք, թե մարդը հոգեբուժարանից է փախել։ Նույն ռուսական ցորենը և այլն, այս ամենը Հայաստան է գնում Ադրբեջանի տարածքով։ Հեռանկարում սա կարող է զարգանալ։ Տարածաշրջանի բոլոր խաղացողները և հատկապես Իրանը մեծ հետաքրքրությամբ են հետևում, թե ինչպես է զարգանալու այս միջանցքը»,- ասաց նա։Ինչ վերաբերում է «Արևելք-Արևմուտք» ուղղությանը, այստեղ իրավիճակը բարդացած է «Թրամփի ուղով»։ Բանն այն է, որ Իրանը մտավախություն ունի, թե Թուրքիան ու Ադրբեջանը կսկսեն ռազմական միավորումներ ձևավորել, ընդ որում՝ ունենալով երկաթուղի, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։ Իրանն այդ հարցում շահագրգռված չէ։ Ուստի TRIPP-ի ի հայտ գալը բավականին լուրջ մարտահրավեր է նախևառաջ Թեհրանի համար։Նրա խոսքով՝ TRIPP-ի շուրջ իրավիճակը կարող էր ինչ-որ չափով մեղմել Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն առայժմ դրությունը միայն սրվում է Երևանի և Մոսկվայի միջև խնդիրների ֆոնին, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման հարցում ռուսական «ՌԵԿ» (РЖД) ընկերության կոնցեսիայի շուրջ (ի դեմս «Հարավկովկասյան երկաթուղու»)։Սաֆարովի խոսքով` Ռուսաստանը, մեծ հաշվով, ի սկզբանե դեմ չէր որևէ «միջանցքի», որը Ադրբեջանը կկապեր Նախիջևանի հետ և այլն։ Ռուսաստանի համար դա արտաքին առևտրային ապրանքաշրջանառությունն ավելացնելու հնարավորություն է։Եթե «Թրամփի ուղու» իրականացումը տապալվի, իսկ փորձագետը չի բացառում նաև նման տարբերակը, ապա Իրանի տարածքով շարժվելու հնարավորություն կա։ Բացի այդ, Սաֆարովի տեսանկյունից, ոչինչ չի խանգարում վերականգնել երկաթուղային շղթան, ինչպես խորհրդային ժամանակներում էր, իսկ դրանից առաջ՝ ցարական Ռուսաստանում՝ Գյումրիից դեպի Թուրքիա ելքով։«Ինչո՞ւ ոչ։ Դա հիանալի տարբերակ է Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար, հիանալի տարբերակ է ռուսական երկաթուղային բեռները Թուրքիա հասցնելու համար։ Խնդրեմ, սա է մակերեսին, եթե խոսում ենք Հայաստանի լոգիստիկ հեռանկարների մասին։ Ինչպես ասում են, պայմանավորվելու հարց է»,- եզրափակեց Սաֆարովը։Ինչ է «Թրամփի ուղին»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերություն ստեղծել՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% մասնաբաժին, Հայաստանին՝ 26%՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:Ռուսաստանի արձագանքըՄոսկվայում նշում են, որ նախագծի իրագործումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև ՀԿԵ–ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա: Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածության մաս։Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը` հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107259487_146:0:1797:1238_1920x0_80_0_0_15668637d9a37ef07788832aa38590d5.jpg.webp
հայաստան, թրամփի ուղի (tripp), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, թրամփի ուղի (tripp), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
Մասնագետի խոսքով՝ ոչինչ չի խանգարում վերականգնել երկաթուղային շղթան, ինչպես խորհրդային ժամանակներում էր, իսկ դրանից առաջ՝ ցարական Ռուսաստանում, այսինքն՝ Գյումրիից դեպի Թուրքիա ելքով։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է ակտիվացնի մասնակցությունը տրանսպորտային նախագծերին ինչպես «Հյուսիս-Հարավ», այնպես էլ «Արևելք-Արևմուտք» ուղղություններով, քանի որ դա մեծ տնտեսական հեռանկարներ է բացում երկրի համար։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Ռուսլան Սաֆարովը «Վրաստանի դերը Միջին տրանսպորտային միջանցքի զարգացման գործում» թեմայով Թբիլիսի-Մոսկվա տեսակամրջի ժամանակ։
«Հայաստանը հիանալի երկիր է, կարող է և նույնիսկ պետք է մասնակցի այդ նախագծերին, որովհետև դրանից են կախված տնտեսական հեռանկարները։ Եթե խոսենք լոգիստիկ կապերի ընթացիկ զարգացման և հնարավոր նոր երկաթուղային ուղղությունների մասին, «Հյուսիս-Հարավը» մասնակի կարող է անցնել նաև Հայաստանով։ «Արևելք-Արևմուտքի» հետ կապված նույնպես, կարծում եմ, բավականին հետաքրքիր ուղղություններ կարող են լինել»,- նշեց Սաֆարովը։
Նա պարզաբանեց, որ հեռանկարում Ադրբեջան-Ղազախստան-Թուրքմենստան մերձկասպյան լոգիստիկ ճյուղը միասնական եվրասիական կառուցվածքի շրջանակում կարող է միանալ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն, որը Վրաստանի սևծովյան նավահանգիստները հայկական տարածքով պետք է ուղղակիորեն կապի Իրանի հետ։
Հայաստանն այս մայրուղու շինարարությունը սկսել էր որպես այլընտրանքային ցամաքային օղակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանների պատճառով, սակայն վերջին ամիսներին Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների դինամիկան, փորձագետի խոսքով, թույլ է տալիս դրական զարգացումներ ակնկալել հաղորդակցությունների վերջնական բացման առումով։
«Այսօր, ինձ թվում է, պատմական ժամանակ է, որովհետև Ադրբեջանի տարածքով, այնուհետև Վրաստանով Հայաստան են մտնում ապրանքներ։ Դեռ 10 տարի առաջ մենք նման բանի մասին չէինք էլ կարող խոսել։ Դա անհնար էր։ Պարզապես կմտածեինք, թե մարդը հոգեբուժարանից է փախել։ Նույն ռուսական ցորենը և այլն, այս ամենը Հայաստան է գնում Ադրբեջանի տարածքով։ Հեռանկարում սա կարող է զարգանալ։ Տարածաշրջանի բոլոր խաղացողները և հատկապես Իրանը մեծ հետաքրքրությամբ են հետևում, թե ինչպես է զարգանալու այս միջանցքը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Արևելք-Արևմուտք» ուղղությանը, այստեղ իրավիճակը բարդացած է «Թրամփի ուղով»։ Բանն այն է, որ Իրանը մտավախություն ունի, թե Թուրքիան ու Ադրբեջանը կսկսեն ռազմական միավորումներ ձևավորել, ընդ որում՝ ունենալով երկաթուղի, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։ Իրանն այդ հարցում շահագրգռված չէ։ Ուստի TRIPP-ի ի հայտ գալը բավականին լուրջ մարտահրավեր է նախևառաջ Թեհրանի համար։
«Իմ հարգարժան հայ գործընկերներն ինձնից լավ գիտեն, թե վերջերս ինչպիսին էր Թեհրանի արձագանքը Երևանի նկատմամբ։ Ինձ թվում է՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Թեհրանի կողմից շատ սառը հայտարարություններ հնչեցին, որովհետև Սյունիքի մարզում մասնավոր ռազմական ընկերությունների կամ ամերիկյան այլ ուժերի հայտնվելը լուրջ խնդիր է Իրանի համար։ Նա ցանկանում է վերահսկել այդ ճանապարհը, որպեսզի ցանկացած պահի այստեղ ունենա իր որոշակի, բավականին հստակ դիրքը, և պնդում է, որ այդ երկաթուղային հատվածն անցնի իր տարածքով, իսկ TRIPP-ը լինի, այսպես ասած, այլընտրանքային երթուղի՝ հաշվի առնելով իրանական ուղու առկայությունը»,- կարծում է Սաֆարովը։
Նրա խոսքով՝ TRIPP-ի շուրջ իրավիճակը կարող էր ինչ-որ չափով մեղմել Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն առայժմ դրությունը միայն սրվում է Երևանի և Մոսկվայի միջև խնդիրների ֆոնին, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղիների կառավարման հարցում ռուսական «ՌԵԿ» (РЖД) ընկերության կոնցեսիայի շուրջ (ի դեմս «Հարավկովկասյան երկաթուղու»)։
Սաֆարովի խոսքով` Ռուսաստանը, մեծ հաշվով, ի սկզբանե դեմ չէր որևէ «միջանցքի», որը Ադրբեջանը կկապեր Նախիջևանի հետ և այլն։ Ռուսաստանի համար դա արտաքին առևտրային ապրանքաշրջանառությունն ավելացնելու հնարավորություն է։
Եթե «Թրամփի ուղու» իրականացումը տապալվի, իսկ փորձագետը չի բացառում նաև նման տարբերակը, ապա Իրանի տարածքով շարժվելու հնարավորություն կա։ Բացի այդ, Սաֆարովի տեսանկյունից, ոչինչ չի խանգարում վերականգնել երկաթուղային շղթան, ինչպես խորհրդային ժամանակներում էր, իսկ դրանից առաջ՝ ցարական Ռուսաստանում՝ Գյումրիից դեպի Թուրքիա ելքով։
«Ինչո՞ւ ոչ։ Դա հիանալի տարբերակ է Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար, հիանալի տարբերակ է ռուսական երկաթուղային բեռները Թուրքիա հասցնելու համար։ Խնդրեմ, սա է մակերեսին, եթե խոսում ենք Հայաստանի լոգիստիկ հեռանկարների մասին։ Ինչպես ասում են, պայմանավորվելու հարց է»,- եզրափակեց Սաֆարովը։
Ինչ է «Թրամփի ուղին»
Ռուսաստանի արձագանքը
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրագործումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև ՀԿԵ–ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա: Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածության մաս։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը` հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը: