https://arm.sputniknews.ru/20260924/karavarutjuny-600-milivon-dram-ktramadri-hrazdan-marzadashti-verakarucman-hamar-107267065.html
Կառավարությունը 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար
Կառավարությունը 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար
Sputnik Արմենիա
Վերակառուցման աշխատանքները կիրականացնի այն նույն ընկերությունը, որը ներկայում կառուցում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T19:19+0400
2026-09-24T19:19+0400
2026-09-24T19:19+0400
«հրազդան» մարզահամալիր
հհ կառավարություն
վերանորոգում
ֆրանկոֆոնիա
ֆրանկոֆոնիան հայաստանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/45/17/451773_0:11:1024:587_1920x0_80_0_0_7a9968c939a1b17e0014fd38347f73af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար 600 միլիոն դրամ կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։Ըստ որոշման հիմնավորման՝ 2027թ․-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։Նախատեսվում է մարզադաշտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի, անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Կիրականացվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգում և բակային և սպասարկող տարածքների բարեկարգում։ Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Հավելենք, որ «Հրազդան» մարզադաշտում իրականացվելիք աշխատանքների կապալառու ընտրվել է «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն (ներկայում Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն է): Ըստ բաց աղբյուրների՝ շինարարական ընկերության սեփականատերը փաստաբան, գործարար և նախկին քաղաքական գործիչ Տավրոս Գևորգյանն է, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված էր որպես ռեյտինգային թեկնածու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/45/17/451773_114:0:910:597_1920x0_80_0_0_a92de9aa24d43b64aac37000823062c0.jpg.webp
«հրազդան» մարզահամալիր, հհ կառավարություն, վերանորոգում, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում
«հրազդան» մարզահամալիր, հհ կառավարություն, վերանորոգում, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում
Վերակառուցման աշխատանքները կիրականացնի այն նույն ընկերությունը, որը ներկայում կառուցում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար 600 միլիոն դրամ կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման հիմնավորման՝ 2027թ․-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը կատարել է մարզադաշտի տեխնիկական վիճակի զննություն, և արդյունքում պարզվել է, որ մարզադաշտում կարող է նստել 21566 մարդ։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Հավելենք, որ «Հրազդան» մարզադաշտում իրականացվելիք աշխատանքների կապալառու ընտրվել է «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն (ներկայում Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն է): Ըստ բաց աղբյուրների՝ շինարարական ընկերության սեփականատերը փաստաբան, գործարար և նախկին քաղաքական գործիչ Տավրոս Գևորգյանն է, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված էր որպես ռեյտինգային թեկնածու։