Կառավարությունը 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար

https://arm.sputniknews.ru/20260924/karavarutjuny-600-milivon-dram-ktramadri-hrazdan-marzadashti-verakarucman-hamar-107267065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/45/17/451773_114:0:910:597_1920x0_80_0_0_a92de9aa24d43b64aac37000823062c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հրազդան» մարզահամալիր, հհ կառավարություն, վերանորոգում, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում

«հրազդան» մարզահամալիր, հհ կառավարություն, վերանորոգում, ֆրանկոֆոնիա, ֆրանկոֆոնիան հայաստանում

Բաժանորդագրվել

Վերակառուցման աշխատանքները կիրականացնի այն նույն ընկերությունը, որը ներկայում կառուցում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար 600 միլիոն դրամ կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ըստ որոշման հիմնավորման՝ 2027թ․-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը կատարել է մարզադաշտի տեխնիկական վիճակի զննություն, և արդյունքում պարզվել է, որ մարզադաշտում կարող է նստել 21566 մարդ։

Նախատեսվում է մարզադաշտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի, անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Կիրականացվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգում և բակային և սպասարկող տարածքների բարեկարգում։

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվելու են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Հավելենք, որ «Հրազդան» մարզադաշտում իրականացվելիք աշխատանքների կապալառու ընտրվել է «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն (ներկայում Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն է): Ըստ բաց աղբյուրների՝ շինարարական ընկերության սեփականատերը փաստաբան, գործարար և նախկին քաղաքական գործիչ Տավրոս Գևորգյանն է, որը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված էր որպես ռեյտինգային թեկնածու։

Leave a comment