ՄԱԿ-ը վերածվել է անպետք կազմակերպության, որը ծառայում է որպես կերակրատաշտ մակաբույծ բյուրոկրատների համար․ Արգենտինայի նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ը վերածվել է անպետք կազմակերպության, որը ծառայում է որպես կերակրատաշտ մակաբույծ բյուրոկրատների համար։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Այն դարձել է անպետք կազմակերպություն, որը ծառայում է միայն կերակրելու չափազանց մեծամիտ մակաբույծների մի խավի, ովքեր իրենց ներկայացնում են որպես բարի մտադրություններ ունեցող բյուրոկրատներ», – ասել է նա։

Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ը ձախողում է իր մանդատի կատարումը, որը ենթադրում է «պաշտպանել ազգերի ինքնիշխանությունը և ապահովել հարթակ, որտեղ հակամարտությունները լուծվում են համագործակցության, այլ ոչ թե ուժի անմիջական կիրառման միջոցով»։ Արգենտինայի ղեկավարը կարծում է, որ դրա փոխարեն կազմակերպությունը վերածվել է «բյուրոկրատական ​​լեվիաթանի, որը ձգտում է թելադրել, թե ինչպես պետք է ապրեն աշխարհի ժողովուրդներն ու նրանց քաղաքացիները»։

Մասնավորապես, Միլեյը քննադատել է ՄԱԿ-ին այն բանի համար, որ չնայած բազմաթիվ բանաձևերին՝ Միացյալ Թագավորությունը շարունակում է անտեսել բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչերը՝ կապված վիճելի Մալվինյան կղզիների կարգավիճակի հետ։

Leave a comment