ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները չեն կարող Իրան վերադառնալ ԱՄՆ–ի սպառնալիքների պատճառով․ Ուլյանով

https://arm.sputniknews.ru/20260924/magatei-tesuchnery-chen-karvogh-iran-veradarnal-amni-sparnaliqneri-pattsharvov-uljanvov-107258631.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/1d/36991034_27:0:1003:732_1920x0_80_0_0_8b69595331aed090060fccf9f99e9555.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, մագատէ, միխայիլ ուլյանով

իրանի իսլամական հանրապետություն, ամն, մագատէ, միխայիլ ուլյանով

Բաժանորդագրվել

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ռմբակոծված իրանական միջուկային օբյեկտների հասանելիությունը կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքներից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն կարող վերադառնալ Իրան` հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից նոր հարվածների մշտական սպառնալիքները։ Այս հայտարարությունն արել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Ամերիկացիները երբեք երաշխիքներ չեն տվել, թե կդադարեցնեն Իրանի տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածները։ Ընդհակառակը` նրանք դրանով սպառնում են փաստացի ամեն օր, իսկ երբեմն՝ օրական մի քանի անգամ։ Էլ ի՞նչ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մասին կարող է խոսք լինել։ Միացյալ Նահանգների նման մոտեցումների պարագայում նրանց կսպանեն այնտեղ»,- «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ուլյանովը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռմբակոծությունների ենթարկված իրանական միջուկային օբյեկտներին ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքներից։ Միևնույն ժամանակ Թեհրանում ընդգծել են, որ Իրանը կշարունակի ապահովել մի շարք միջուկային օբյեկտների հասանելիությունը, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ-ի։ Այս տարվա հուլիսին ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր` Իրանը համաձայն չէ, որ ՄԱԳԱՏԷ-ն տեսչական ստուգումներ իրականացնի իրանական միջուկային օբյեկտներում։

Իրանը, ՌԴ-ն ու Չինաստանը երաշխիքներ են պահանջել են ՄԱԳԱՏԷ-ից

Leave a comment