Թեհրանը սպառնում է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ Այս մասին նա հայտարարել է IRINN պետական հեռուստաալիքի եթերում։

  • Ռեզայիի հայտարարությունը. «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Եթե հարևան երկրներն իրանական չվերթները դադարեցնելու համար միանան ԱՄՆ-ին, նրանց օդանավակայաններում ևս թռիչքներ չեն լինի»։

  • ԱՄՆ պատժամիջոցները. Զգուշացումը հնչել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունից հետո։ Երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ օտարերկրյա օդանավակայաններին արգելվում է լիցքավորել իրանական ինքնաթիռները, ցուցաբերել վերգետնյա սպասարկում և վաճառել դրանց տոմսերը։

  • Առաջին հետևանքները. Սահմանափակումներից հետո արդեն չեղարկվել են Թեհրանից դեպի Բաղդադ և Մասկատ չվերթները։ Իրանը փորձում է Բաղդադի չվերթները վերաուղղորդել դեպի Նաջաֆ։

  • Գործող երթուղիները. Իրանական ավիափոխադրողները շարունակում են պահպանել առանձին չվերթներ դեպի Հայաստան, Թուրքիա, Չինաստան և ԱՄԷ։

Ինչու է դա կարևոր ԱՄՆ-ի կողմից իրանական ավիացիայի նկատմամբ երկրորդային պատժամիջոցների խստացումը ուղղակի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային օդանավակայանների համար։ Թեհրանի կոշտ արձագանքը վկայում է, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կանգնած են ԱՄՆ պատժամիջոցների պահպանման և Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը պահպանելու բարդ ընտրության առջև։

Leave a comment