Բագրատ սրբազանի կալանքը 2 ամսով երկաձգվեց

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, արդեն 2026 թ. ապրիլի 23-ին` 2 ամսով։
Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։ Հունիս 18–ին առաջին ատյանի դատարանը տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով։

Leave a comment