Պեսկով․ Փաշինյանի ՌԴ այցի ժամկետը դեռ չի համաձայնեցվել (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա նախատեսվում է մոտ ապագայում, սակայն ժամկետը դեռ չի համաձայնեցվել: Այդ մասինհայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Փաշինյանի՝ ՌԴ այցի վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ամսաթիվը դեռ հստակ համաձայնեցված չէ»,- ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն:

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն, նրա խոսքով, Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև։

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները խորքային վերափոխման կարիք ունեն։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող Հայաստանի անվտանգության երաշխավորը լինել։

Leave a comment