Ոստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (Տեսանյութ)

Ապօրինի արդյունահանման հերթական դեպքն են հայտնաբերել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նրանք ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները և չունենալով վարձակալության պայմանագիր, Արմավիրի մարզի Կողբավան գյուղի վարչական տարածքում շուրջ 20 օր կազմակերպել է հրաբխային տուֆի արդյունահանում։

«Տեղեկությունը հաստատվել է: Սեպտեմբերի 18-ին հիշյալ տեղամաս այցելելիս իրավապահները նկատել են աշխատող էքսկավատոր և տուֆով բարձված բեռնատար։

Ըստ նախնական տեղեկության՝ ապօրինի արդյունահանվել է շուրջ 120 խորանարդ մետր տուֆ, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 3 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment