Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի ու ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի միջև հանդիպում։
Նրանք ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների շուրջ միջպետական երկխոսության շրջանակներում հետագա առարկայական քննարկումների պատրաստակամությունը։
«Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակներում ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարների շուրջ հետագա առարկայական քննարկումների փոխադարձ պատրաստակամությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության վերաբերյալ։