https://arm.sputniknews.ru/20260924/sultan-tghti-vra-turqiajic-pataskhanel-en-erdvoghani-masin-asvats-kaci-ajs-artahajtutjany-107254816.html
Սուլթան՝ թղթի վրա. Թուրքիայից պատասխանել են Էրդողանի մասին ասված Կացի այս արտահայտությանը
Սուլթան՝ թղթի վրա. Թուրքիայից պատասխանել են Էրդողանի մասին ասված Կացի այս արտահայտությանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Կացը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «սուլթան՝ թղթի վրա» և նրան մեղադրել հակասեմական և սադրիչ հռետորաբանության մեջ: 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T16:25+0400
2026-09-24T16:25+0400
2026-09-24T16:26+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
իսրայել
իսրայել կաց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:133:1501:977_1920x0_80_0_0_933b4e15688e4ed2d6fc07b72827102a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայում անհիմն և անտեղի են որակել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի արտահայտությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:Ավելի վաղ Կացը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «սուլթան՝ թղթի վրա» և նրան մեղադրել հակասեմական և սադրիչ հռետորաբանության մեջ:Անկարայում նաև հայտարարել են, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ շարունակելու է հանդես գալ «հանուն արդարության, խաղաղության և հակամարտությունների հետևանքով տուժած մարդկանց իրավունքների պաշտպանությա»ն: Թուրքական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ղեկավարության գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից:Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից հետո։ Անկարան բազմիցս քննադատել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները, դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է:Երկու երկրների միջև դիվանագիտական շփումները հասցվել են նվազագույնի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անհրաժեշտության դեպքում փոխգործակցությունն իրականացվում է հատուկ ծառայությունների գծով:
թուրքիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106649094_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a9cce29389ccec7fab1acf87f19eda16.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, իսրայել կաց
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, իսրայել կաց
16:25 24.09.2026 (Թարմացված է: 16:26 24.09.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Կացը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «սուլթան՝ թղթի վրա» և նրան մեղադրել հակասեմական և սադրիչ հռետորաբանության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայում անհիմն և անտեղի են որակել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի արտահայտությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Ավելի վաղ Կացը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «սուլթան՝ թղթի վրա» և նրան մեղադրել հակասեմական և սադրիչ հռետորաբանության մեջ:
«Մեր նախագահի հասցեին Կացի անհիմն և անտեղի արտահայտությունները ի վիճակի չեն քողարկել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ:
Անկարայում նաև հայտարարել են, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ շարունակելու է հանդես գալ «հանուն արդարության, խաղաղության և հակամարտությունների հետևանքով տուժած մարդկանց իրավունքների պաշտպանությա»ն: Թուրքական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ղեկավարության գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից:
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից հետո։ Անկարան բազմիցս քննադատել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները, դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է:
Երկու երկրների միջև դիվանագիտական շփումները հասցվել են նվազագույնի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անհրաժեշտության դեպքում փոխգործակցությունն իրականացվում է հատուկ ծառայությունների գծով: