Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն․ ՀՎԿԱԿ

Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն․ ՀՎԿԱԿ

Հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը՝ ՀՎԿԱԿ-ը, որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։

«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր:

Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը»։

Leave a comment