Սուլթան՝ թղթի վրա. Թուրքիայից պատասխանել են Էրդողանի մասին ասված Կացի այս արտահայտությանը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Կացը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «սուլթան՝ թղթի վրա» և նրան մեղադրել հակասեմական և սադրիչ հռետորաբանության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայում անհիմն և անտեղի են որակել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի արտահայտությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Ավելի վաղ Կացը Թուրքիայի առաջնորդին անվանել էր «սուլթան՝ թղթի վրա» և նրան մեղադրել հակասեմական և սադրիչ հռետորաբանության մեջ:

«Մեր նախագահի հասցեին Կացի անհիմն և անտեղի արտահայտությունները ի վիճակի չեն քողարկել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ:

Անկարայում նաև հայտարարել են, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ շարունակելու է հանդես գալ «հանուն արդարության, խաղաղության և հակամարտությունների հետևանքով տուժած մարդկանց իրավունքների պաշտպանությա»ն: Թուրքական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ղեկավարության գործողությունները լուրջ հարցեր են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից:

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից հետո։ Անկարան բազմիցս քննադատել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները, դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է:

Երկու երկրների միջև դիվանագիտական շփումները հասցվել են նվազագույնի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անհրաժեշտության դեպքում փոխգործակցությունն իրականացվում է հատուկ ծառայությունների գծով:

Leave a comment