Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մասնակցել են TRIPP-ին նվիրված միջոցառմանը

https://arm.sputniknews.ru/20260924/ararat-mirzvojany-ev-jejhun-bajramvovy-masnakcel-en-tripp-in-nvirvats-mijvocarmany–107251381.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107239386_0:0:1333:1000_1920x0_80_0_0_66ead6db70d80286812babc6640d9c22.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp)

արարատ միրզոյան, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց, այսպես կոչված, խաղաղության օրակարգին և տարածաշրջանային փոխկապակցվածությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մասնակցել են ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Տրանսկասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով քննարկմանը:

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ միասին։

Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղ առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը: Նա մանրամասն ներկայացրել է ԱՄՆ-ի տեսլականը TRIPP-ի վերաբերյալ և, վկայակոչելով տարբեր փորձագիտական կարծիքներ, ասել, որ այս նախագծի գործարկումը կարող է կրճատել առանձին առևտրային երթուղիները 2,5-3 շաբաթով ՝ Հորմուզի նեղուցի շուրջ սահմանափակումների ֆոնին:

Ընդ որում, իր 10 րոպեանոց ելույթում հատուկ բանագնացը մոռացել է ճշտել, թե ում համար է կրճատվելու երթուղին, չի նշել հնարավոր միջանցքները, որոնք կարող էին տեսականորեն ստեղծվել «Թրամփի ուղու» միացմամբ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ՏՄՏՄ) հետ TRIPP-ի հնարավոր կապակցման հարցին։

Հարկ է նշել, որ Երևանը ՏՄՏՄ-ին չի մասնակցում, իսկ բոլոր բեռները, որոնք անցնում են դրանով, շրջանցում են Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը: Ընդ որում, Հայաստանը կարող է միջին միջանցքի մաս դառնալ նույնիսկ այսօր, առանց TRIPP-ի գործարկման, եթե դրա համար քաղաքական կամք լինի Անկարայում և Բաքվում ։

«Այժմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ապրանքների տեղափոխման և շուկա առաքման արագության վրա։ TRIPP նախագիծը կարող է ստեղծել նոր տրանսպորտային կապեր և թույլ տալ շրջանցել համաշխարհային առևտրի առկա «նեղ տեղերը»», – հայտարարել է Ուիտկոֆը։

Սակայն հատուկ բանագնացը շրջանցել է այն փաստը, որ առանց կայուն Իրանի ոչ մի լոգիստիկ երթուղի չի կարող գործել ամբողջ ծավալով։ Ավելին, Մերձավոր Արևելքում ապակայունացումը Երևանին զրկել է Չինաստանից բեռների փոխադրման հնարավորությունից՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միացմամբ նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղով ։

Ամերիկացի հատուկ բանագնացը նշել է, որ այժմ, հնարավոր է, արդեն ձևավորվում է այն ըմբռնումը, որ ի սկզբանե նախագծի հնարավոր ազդեցության մասշտաբը կարող էր թերագնահատվել: Սակայն իրականում, նույնիսկ TRIPP-ի գործարկման դեպքում, առանց Բաքվի և Անկարայի քաղաքական կամքի, Հայաստանը իրական տնտեսական օգուտ չի ստանա 43 կիլոմետրանոց հատվածից։

Հիշեցնենք, որ Հայաստանում փորձագետները բազմիցս հայտարարել են, որ չնայած տնտեսական ներուժին, TRIPP-ին Իրանը և Չինաստանը զգուշորեն են վերաբերվում նախևառաջ ԱՄՆ-ի գործոնի պատճառով: Թեհրանում մտավախություն ունեն, որ Սյունիքով երթուղին կարող է վերածվել ճնշման քաղաքական լծակի՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Չինաստանի վրա։

Ռուսաստանի դիրքորոշումը

Ավելի վաղ TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նախաձեռնությունը նախատեսում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Հարավային Կովկասով տրանսպորտային երթուղու ստեղծում, որի մի մասն է դիտարկվում այսպես կոչված «Թրամփի ուղին»: Մոսկվայում նշումեն, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա, որը մտնում է Ռուսական երկաթուղիների կառուցվածքի մեջ:

Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության Միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մայրաքաղաքում ընդգծվում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Ինչ է «Թրամփի ուղին»

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity- «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար») նախագիծը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես հայկական իրավասության շրջանակներում և չի շոշափում երկրի ինքնիշխանությունը։ Ըստ նախագծի՝ Հայաստանը Նահանգներին կտրամադրի բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ մինչև 99 տարի ժամկետով, զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։

Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 տոկոս մասնաբաժին, Հայաստանին՝ 26 տոկոս՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 տոկոս ավելացնելու հնարավորությամբ:

2026-ի մայիսի26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն նախաստորագրել են ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը TRIPP ծրագրի շրջանակներում և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:

Leave a comment