Կառավարության նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ կրթահամալիրի կառուցման և շահագործման նախագիծը։
Ավետարանչական ընկերակցությունն արդեն ձեռք էր բերել հողատարածք՝ 300 տեղանոց դպրոցի, 150 տեղանոց մանկապարտեզի և 60 տեղանոց ցերեկային կենտրոնի համար։ Պետությունը և մասնավորը որոշել են միավորել ջանքերը․ կառավարությունը լրացուցիչ 400 տեղի պայմաններ կստեղծի՝ ապահովելով ընդհանուր 700 աշակերտական տեղով կրթահամալիր։
Ծրագրի իրականացման փուլը նախատեսված է 2026-2029 թվականներին։
Դպրոցում կրթությունն իրականացվելու է հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, կանխելով հնարավոր քննադատությունները, հայտարարեց, որ այս ծրագրում որևէ կրոնական բաղադրիչ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: