Քաղաքականություն
24.09.2026 | 13:45
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ։
«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, ինչպես միշտ՝ ուրախ եմ տեսնել Ձեզ։ Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում Եվրամիությանը՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Մենք ճանապարհներ և կամուրջներ ենք կառուցում 200 միլիոն եվրոյի կապակցվածության փաթեթի շրջանակում։ Եվ նաև մարդկանց միջև կամուրջներ ենք կառուցում խաղաղությանը նպաստող մեր ներդրումներով։ Մեր ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կբացեն։ Այժմ Հայաստանի՝ ԵՄ շուկա արտահանման 80 տոկոսն իրականացվում է առանց մաքսատուրքերի։ Ակնկալում ենք, որ ԵՄ օրենսդիրները վաղը վերջնականապես կընդունեն այս միջոցները՝ ռեկորդային կարճ ժամանակում։ Եվ, վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ Այսպիսով՝ ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի