2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ մուտքագրվել է 9535 քրեական գործ

Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ մուտքագրվել է 9535 քրեական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 8592 քրեական գործ։

Հաշվետու տարում ավարտվել է 8479 քրեական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 46.8%-ը:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 9648 քրեական գործ։

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 6008 քրեական գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 9535 քրեական գործ: Ստացված քրեական գործերի թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 58.7%-ով:

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ է մուտքագրվել 23993 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 985-ը:

Հաշվետու տարում ավարտվել է 23814 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 95.3 %-ը:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 1164 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն։

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 21692 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 23993 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն: Ստացված միջնորդությունների թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 10.6%-ով:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները 87-ն են:

Ըստ՝ «Դատական իշխանության»

«Առավոտ» օրաթերթ
23.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment