Սեուլ. Ալինա Չարաևան պարտություն է կրել

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտել է ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում 24-ամյա թենիսիստը լարված պայքարում երեք սեթում պարտվել աշխարհի 69-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարին՝ 4:6, 6:4, 6:7: Մրցախաղը տևել է 3 ժամ 18 րոպե:

Աշխարհի 121-րդ ռակետ Ալինա Չարաևան մեկնարկային մրցախաղում հաղթել էր 2020թ. Australian Open-ի չեմպիոն, ամերիկացի Սոֆյա Քենինին:

Սեուլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment