Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ զուգահեռ աշխատելով խաղաղ Հարավային Կովկասի ուղղությամբ. Դեր Լայեն

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ զուգահեռ աշխատելով խաղաղ Հարավային Կովկասի ուղղությամբ. Դեր Լայեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ»:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք կառուցում ենք ճանապարհներ ու կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով և կամուրջներ մարդկանց միջև մեր խաղաղությունը խթանող ներդրումներով։

Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն, քանի որ Հայաստանի արտահանման 80%-ն դեպի ԵՄ շուկա այժմ մաքսատուրքից ազատված է:

Մենք ակնկալում ենք այս միջոցառումների վերջնական ընդունումը ԵՄ օրենսդիրների կողմից վաղը՝ ռեկորդային ժամկետում:

Եվ վերջապես մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։

Այսպիսով, ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընթանում է արագ, առաջ և ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է Լայենը:

Leave a comment