Եթե քեզ ծաղրում ու վիրավորում են, դա նշանակում է, որ պատրաստ չեն քեզ հետ խաղաղություն հաստատել. Գառնիկ Դավթյան. «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ:

– Իշխանությունները կարծում են, որ եթե մարդիկ համարժեք պատասխաններ ու գործողություններ են իրենցից ակնկալում, նաեւ՝ մի փոքր արժանապատվություն, ապա պատերազմ են ցանկանում, մերժում են «խաղաղության» օրակարգը: Ի՞նչ գնահատական կտաք այս մոտեցմանը:

– Խաղաղությունը միայն սահմանում կրակի բացակայությունը չէ: Խաղաղության մեջ շատ ու շատ այլ կոմպոնենտներ կան, մասնավորապես` խաղաղության պայմաններում չեն կարող վիրավորանքներ հնչել հարեւան պետության կողմից։ Եթե քեզ ծաղրում ու վիրավորում են, դա նշանակում է, որ պատրաստ չեն քեզ հետ խաղաղություն հաստատել: Իշխանության այս մոտեցումն անգամ ծաղրանք ու խղճահարություն այլեւս չի առաջացնում: Ակնհայտ է, որ այս մարդիկ արտաքին օրակարգ են սպասարկում, եւ իրենց նպատակների մեջ չի մտնում Ադրբեջանին հակազդելը, մարտահրավերներին դիմագրավելը: Մեր հասարակությանը «խաղաղության» քողի տակ տանում են նոր ցեղասպանության: Այս իշխանությունը որեւէ պատասխանատվություն չի կրում սերունդների առաջ: Մոտ տասն օր առաջ, կառավարության անդամների երդման արարողության ժամանակ ապագա սերունդների մասին խոսք կար, բայց ես կասեմ, որ նրանք ոչ միայն թքած ունեն ապագա սերունդների վրա, այլեւ ամբողջ պետության վրա: Եթե նրանք մի փոքր կարեւորեին պետության գաղափարը, ապա շրիշակի մակարդակից ցածր հայտարարություններով հանդես չէին գա: Աշխարհում չեք գտնի մեկ այլ պետության ղեկավար, որ ասի` թշնամուն հակադարձողները պատերազմ են հրահրում: Այսինքն` եթե մարդը չի ցանկանում գլուխը կախ մորթվել, ուրեմն պատերազմ է հրահրում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment