Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմաններում տեղի է ունենում ՌԴ-ի հետ հարաբերությունների տրանսֆորմացիա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.09.2026 | 11:04

Հայաստանը ցանկանում է խորացնել ու տրասֆորմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին  Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ռուսական «Իզվեստիա»-ի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն առաջիկայում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն ձգտում է մերձենալ Եվրամիության հետ։

«Մենք ասել ենք, որ ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին կապերը՝ համապատասխան մեր արտաքին քաղաքականության, որը մենք անվանում ենք հավասարակշռման քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել դրանք։ Մենք պարզապես պետք է ընդունենք, որ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը՝ մեր հարաբերությունները կենտրոնացած էին բացառապես, այսպես ասած, 90%-ով անվտանգության հարցերի վրա։ Հիմա, խաղաղ միջավայրում, տեղի է ունենում հարաբերությունների օբյեկտիվ տրանսֆորմացիա»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված։

«Մենք ցանկանում ենք կառուցողական կերպով տրանսֆորմացնել և խորացնել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։ Եվ մենք ցանկանում ենք խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Ահա այսպիսին են այս հարցի վերաբերյալ մեր ընկալումները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment