Պապոյանն այցելել է Ծառուկյանից վերցված կոմբինատի մթերման կայան

https://arm.sputniknews.ru/20260923/papvojann-ajcelel-e-tsarukjanic-vercvats-kvombinati-mterman-kajan-107219735.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107219250_72:0:1209:853_1920x0_80_0_0_4f2ec8809d1a8b2cea737f2db16fcf9e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գևորգ պապոյան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, մասիս, խաղող, մթերում

հայաստան, գևորգ պապոյան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, մասիս, խաղող, մթերում

Բաժանորդագրվել

Նախարարը վստահ է, որ մթերման խնդիրներ չեն լինելու։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է գործարար Գագիկ Ծառուկյանից վերցված Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերումների ընթացքին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կոմբինատում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 16-ից, 1 շաբաթում մոտ 5000 տոննա խաղող է մթերվել։ Կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանի խոսքով՝ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող, ինչը, ըստ նրանց, վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։

Մթերման գործընթացում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Խաղողի մթերվում է 1 կգ-ը 150 դրամով։

«Պետության կառավարմանը փոխանցված վերամշակող ընկերությունում մթերված խաղողի դիմաց վճարումներն իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հիմնականում մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին Պապոյանը հայտնեց, որ 2024 թ. մթերվել է 164 200 տոննա խաղող (140 դրամով), իսկ 2025 թ.-ին՝ 200 հազար տոննա։ Ըստ այդմ` 2025 թվականին 2024–ի համեմատ 21.8 տոկոսով ավելի շատ խաղող է մթերվել, ու գինն էլ ավելի բարձր է եղել (150 դրամ), քան 2024 թվականին։

Leave a comment