https://arm.sputniknews.ru/20260923/papvojann-ajcelel-e-tsarukjanic-vercvats-kvombinati-mterman-kajan-107219735.html
Պապոյանն այցելել է Ծառուկյանից վերցված կոմբինատի մթերման կայան
Պապոյանն այցելել է Ծառուկյանից վերցված կոմբինատի մթերման կայան
Sputnik Արմենիա
Նախարարը վստահ է, որ մթերման խնդիրներ չեն լինելու։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T21:59+0400
2026-09-23T21:59+0400
2026-09-23T21:59+0400
հայաստան
գևորգ պապոյան
երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
մասիս
խաղող
մթերում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107219250_0:67:1280:787_1920x0_80_0_0_bd9f62b88b421ff95ca75e4c18f0d41c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է գործարար Գագիկ Ծառուկյանից վերցված Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերումների ընթացքին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Կոմբինատում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 16-ից, 1 շաբաթում մոտ 5000 տոննա խաղող է մթերվել։ Կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանի խոսքով՝ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող, ինչը, ըստ նրանց, վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։Մթերման գործընթացում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Խաղողի մթերվում է 1 կգ-ը 150 դրամով։Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին Պապոյանը հայտնեց, որ 2024 թ. մթերվել է 164 200 տոննա խաղող (140 դրամով), իսկ 2025 թ.-ին՝ 200 հազար տոննա։ Ըստ այդմ` 2025 թվականին 2024–ի համեմատ 21.8 տոկոսով ավելի շատ խաղող է մթերվել, ու գինն էլ ավելի բարձր է եղել (150 դրամ), քան 2024 թվականին։
մասիս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107219250_72:0:1209:853_1920x0_80_0_0_4f2ec8809d1a8b2cea737f2db16fcf9e.jpg.webp
հայաստան, գևորգ պապոյան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, մասիս, խաղող, մթերում
հայաստան, գևորգ պապոյան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, մասիս, խաղող, մթերում
Նախարարը վստահ է, որ մթերման խնդիրներ չեն լինելու։
Կոմբինատում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 16-ից, 1 շաբաթում մոտ 5000 տոննա խաղող է մթերվել։ Կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանի խոսքով՝ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող, ինչը, ըստ նրանց, վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։
Մթերման գործընթացում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Խաղողի մթերվում է 1 կգ-ը 150 դրամով։
«Պետության կառավարմանը փոխանցված վերամշակող ընկերությունում մթերված խաղողի դիմաց վճարումներն իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հիմնականում մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։