Չինաստանի իշխանությունները երկու պանդա կուղարկեն ԱՄՆ՝ որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Պանդան չինացի և ամերիկացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է, և ես լավ նորություն ունեմ։ Մի քանի օրից երկու պանդա՝ Փինփինն ու Ֆուշուանը, կժամանեն Ատլանտայի կենդանաբանական այգի՝ իրենց նոր տուն և կհանդիպեն ամերիկացիներին»,- Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից առաջ ասել է նա։
Թրամփը Սի Ցզինպինի հետ հանդիպել է սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում:
Սի Ցզինպինը Միացյալ Նահանգներում կլինի սեպտեմբերի 23-ից 25-ը։ Սա ավելի քան տասը տարվա ընթացքում Չինաստանի առաջնորդի առաջին պետական այցն է երկիր։