Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ։
Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Ուեսլի Սոյի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Շանթ Սարգսյանը՝ Հանս Մոկե Նիմանի հետ։
7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։
Այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։