Քաղաքականություն
23.09.2026 | 20:40
Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Մի-8 ռազմական ուղղաթիռը կարճ ժամանակով Կալինինգրադի մարզի կողմից ներխուժել է Լեհաստանի օդային տարածք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսական ուղղաթիռը Լեհաստանի օդային տարածքում գտնվել է 42 վայրկյան՝ ներթափանցելով մինչև 300 մետր խորությամբ, ասվում է հրամանատարության՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Տագնապով օդ են բարձրացվել կործանիչներ, իսկ ցամաքային ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության վիճակի։ Միջադեպի բնույթը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կրկին ստուգում է մեր ՀՕՊ համակարգի պատրաստվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Reuters-ը նշում է, որ Լեհաստանը բարձր պատրաստության վիճակում է՝ կապված օդային տարածքի հնարավոր խախտումների հետ, որոնք պայմանավորված են Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմով:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի