Քննարկվել են տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը

Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և ձևավորված սերտ համագործակցության համար։

ՀԾԿՀ նախագահն ընդգծել է նաև էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment