UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Ջասթին Գեյջիի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը պատասխանել է հարցին՝ արդյոք ամերիկացի մարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է Արման Ծառուկյանը:
«Ինչ վերաբերում է Ջասթին Գեյջիին, նա կարող է գործել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, կամ այնպես, ինչպես UFC-ն է ուզում: Մենք ամեն բան կկարգավորենք: Եթե հաջորդ մրցակիցը լինի Արմանը, թող լինի: Եթե լինի այլ մարտի, նորմալ է: Ամեն բան կախված է լինելու Ջասթինից ու նրանից, թե ինչ է նա ուզում»,- Ալի Աբդել-Ազիզի խոսքը մեջբերում է Submission Radio-ն:
Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին: Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
Դավիթ Եղիազարյան