Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է նոր քննության

https://arm.sputniknews.ru/20260923/petakan-davatshanutjan-mej-meghadrvvogh-ashkhen-aleqsanjani-gvortsn-ugharkvel-e-nvor-qnnutjan–107200220.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190219_0:0:770:578_1920x0_80_0_0_74bf0ec07bce4cb314ae5a7d895dc574.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական դավաճանություն, աշխեն ալեքսանյան, դատախազ, բողոք, քրեական գործ

պետական դավաճանություն, աշխեն ալեքսանյան, դատախազ, բողոք, քրեական գործ

Բաժանորդագրվել

Քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի քրեական գործն ուղարկվել է նոր քննության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը, և քրեական այս գործն ուղարկվել է Առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։

Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել հետևյալ բովանդակությամբ` օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկել առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանություն, իսկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվել է հենց առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ։

Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։

Հիշեցնենք նաև, որ 2026 թ. մարտին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել էր ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակից, պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին։

Leave a comment