ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի երկու բնակավայր. ՊՆ

Բաժանորդագրվել

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի շրջափակված հատվածում գտնվող Կրասնի Յար և Պոտիխոնովո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Կրասնի Յարը և Պոտիխոնովոն վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment