Պուտինը պատրաստ է կրկին հանդիպել Թրամփի հետ․ հայտարարություններ Կրեմլից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. երկու երկրների ղեկավարները բազմիցս ընդգծել են նման հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան գագաթնաժողովին, ապա նախագահը [Պուտինը] պատրաստ է։ Հեռախոսազրույցների ընթացքում նախագահներ Պուտինն ու Թրամփը միշտ ընդգծում են որևէ պահի՝ անհրաժեշտության դեպքում հերթական հանդիպումն անցկացնելու իրենց պատրաստակամությունը», – չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ «ներկայումս որևէ գագաթնաժողովի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չկան»։

– Կիեւի վարչակարգը շարունակում է ահաբեկչական արշավը, և խաղաղ բանակցությունների համար նախադրյալներ չկան։ Չնայած ամեն ինչին՝ Ռուսաստանը բաց է մնում թե՛ խաղաղ կարգավորման, թե՛ գագաթնաժողովների համար։ Զելենսկին քաջ գիտակցում է այն որոշումները, որոնք պետք է կայացնի խաղաղ կարգավորման հասնելու համար։

– Ռուսաստանը Արևմուտքի և Կիեւի կողմից հրադադարի մասին խոսակցությունները դիտարկում է որպես զուտ հռետորաբանություն՝ շարունակվող ռազմականացման ֆոնին։

– Գերմանիան, Ֆրանսիան և մի շարք այլ եվրոպական երկրներ կրկնում են Մեծ Բրիտանիայի ռուսատյաց հռետորաբանությունը։ Մեծ Բրիտանիան ռուսատյաց տրամադրություններ է բորբոքում։

– Ռուսաստանը կապ է պահպանում Սիրիայի հետ և գոհ է քննարկումների ընթացքից.

– Ռուսաստանն ակնկալում է շարունակել ընդհանուր եզրեր գտնել Սիրիայի հետ ամենաբարդ հարցերի շուրջ։

Leave a comment