Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Հարավամերիկյան խաղերի հաղթող. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Հարավամերիկյան խաղերի հաղթող:

Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող 39-ամյա ըմբիշը 77 կգա քաշային կարգում անցկացրել է չորս գոտեմարտ ու տարել երեք հաղթանակ: Եզրափակիչում Ջուլֆալակյանը 4:2 հաշվով հաղթել է կոլումբացի Յաիր Կուերոյին, որին պարտվել է խմբային փուլում:

Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը 2023 թվականից է հանդես գալիս Արգենտինայի հավաքականի կազմում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment