Գազայում կանանց նկատմամբ բռնnւթյունը կտրուկ աճել է. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Գազայում կանանց նկատմամբ բռնnւթյունը կտրուկ աճել է. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Գազայում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության, ինչպես նաև՝ վաղաժամ և հարկադիր ամուսնության թիվը կտրուկ աճել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցին։

Ըստ զեկույցի, որը վերլուծել է 10 կազմակերպությունների կողմից հավաքված տվյալները՝ Գազայում երկարարտև ճգնաժամը պայմաններ է ստեղծել, որտեղ կանայք և աղջիկները բախվում են սեռական բռնության աճող ռիսկերի։ Զեկույցում նշվում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում վաղաժամ և հարկադիր ամուսնությունների կտրուկ աճ է գրանցվել։ Տեղի բանակիչներից մեկը պատմել է, որ ապաստարանի վերածված դպրոցում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ բռնաբարության զոհերը ամուսնանում են իրենց բռնաբարողների հետ՝ խուսափելով ամոթից ու սկանդալից։

«Երբ դպրոցում բռնաբարության դեպքեր են բացահայտվում, հաջորդ օրը հարսանիք և տոնակատարություն է լինում»,- նշել է մի կին։

ՄԵկ ուրիշը պատմել է, որ սովի պատճառով մի տղամարդ ստիպված է եղել ամուսնացնել իր 14-ամյա դստերը՝ երկու տոպրակ այլուրի դիմաց։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտնել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում վաղ և հարկադիր ամուսնության գրանցված դեպքերի թիվը առաջին եռամսյակի համեմատ աճել է 123%-ով: Վաղ ամուսնություններում ներգրավված են եղել 12-17 տարեկան աղջիկներ: Գազայում օրենքը որպես նվազագույն ամուսնության տարիք սահմանել է 17 տարեկանը՝ ծնողների համաձայնությամբ և դատավորի թույլտվությամբ:

Leave a comment