Չորս հայ բռնցքամարտիկ կմենամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ու եզրափակիչում

Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում սեպտեմբերի 23-ին ռինգ դուրս կգան Հայաստանի վերջին չորս ներկայացուցիչները:

Էլիդա Քոչարյանը (65 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) կմենամարտեն եզրափակիչի ուղեգրի համար, իսկ Արթուր Բազեյանը (60 կգ) և Մարատ Միքայելյանը (75 կգ) կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:

Էլիդա Քոչարյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինևայի հետ, իսկ Ռուդոլֆ Գարբոյանի մրցակիցը կլինի ռուս Բաիր Բատլաևը:

Արթուր Բազեյանը կմենամարտի մակեդոնացի Ալեն Ռուստեմովսկիի հետ, իսկ Մարատ Միքայելյանը՝ անգլիացի Կալում Մաքինի:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment