ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն կարող բացասաբար ազդել Հայաստան-Իրան կապերի վրա. Խանդանյան

https://arm.sputniknews.ru/20260923/amn-i-het-haraberutjunnery-chen-karvogh-bacasabar-azdel-hajastan-iran-kaperi-vra-khandanjan-107185220.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103247762_179:0:1600:1066_1920x0_80_0_0_0edd556340c59f162fc79d4d25f885a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սարգիս խանդանյան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան

սարգիս խանդանյան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան

Բաժանորդագրվել

Խանդանյանի խոսքով` Հայաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ և հատկապես հարևան, բարեկամ Իրանի հետ հարաբերությունները զարգացնել ընդդեմ որևէ այլ հարաբերության։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ կերպ չեն կարող բացասաբար ազդել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Այս մասին «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Մեր և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ կամ բացասական ազդել Իրանի հետ մեր հարաբերությունների վրա»,– ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, և երկու կողմն էլ մտադիր է դրանք բարձրացնել ռազմավարական մակարդակի։

«Չնայած, որ հարաբերությունների որակը և բնույթը ինքնին ռազմավարական են, փաստաթուղթը չկա, և ենթադրում եմ, որ դա մոտ ապագայում կլինի»,– շարունակեց նա։

Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը

Խանդանյանն ընդգծեց, որ Հայաստանը չի պատրաստվում Իրանի հետ հարաբերությունները զարգացնել որևէ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին կամ որևէ մեկի դեմ։

Անդրադառնալով Իրանի շուրջ հակամարտությանը՝ Խանդանյանը նշեց, որ Հայաստանի հարևանությամբ որևէ հակամարտություն չի կարող բխել Հայաստանի շահերից։

«Հակամարտությունը չի կարող օգտակար լինել ընդհանրապես տարածաշրջանի համար։ Ուստի մենք հույս ունենք, որ այն մոտ ապագայում կհանգուցալուծվի դիվանագիտական, խաղաղ ճանապարհով»,– հավելեց Խանդանյանը։

Կառավարող ուժի պատգամավորի նշեց` Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավոր չէ փոխել, ուստի երկիրը պետք է շարունակի լավ և ռազմավարական բնույթի հարաբերություններ կառուցել իր հարևանների հետ։

Հայաստանը շարունակելու է խորացնել հավասարակշռված իր արտաքին քաղաքականությունը. Փաշինյան

Leave a comment