Ստացվում է՝ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԽ նախկին քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:

Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի: Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան:

Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են:

Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment