«Հրապարակ». Ապարանում մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

«Հրապարակ». Ապարանում մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ ևս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը և գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։

Գորիսում երբեմնի ընդդիմադիր «ռեմբոն»` Առուշանյանը, ինչպես հայտնի է, առաջնորդելու է ՔՊ-ի հետ կնքված «Համերաշխություն» դաշինքը: Այդ քայլը մեկնաբանվեց, թե իբր ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին: ՔՊ-ն ասաց, թե ժողովուրդն Առուշանյանին է ընդունում, Առուշանյանն էլ հայտարարեց, թե «երկիրը շենանում է, ու ինքը նորմալ է համարում, որ այս իշխանության հետ է գնում ընտրության»։ Ի դեպ, Կարեն Եղիազարյանը ևս հունիսի 7-ի ընտրություններին աջակցել է իշխանություններին, բայց ոչ բացահայտ»։
 

Leave a comment