Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրվել է ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ)։
-
Ստորագրող կողմը. Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
-
Բովանդակությունը. Համաձայնագրով կանոնակարգվում են երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացմանն ուղղված միջազգային ճանապարհային փոխադրումները։
-
Պաշտոնական գնահատական. Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ սա կարևոր քայլ է տրանսպորտային համագործակցության խորացման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործման ուղղությամբ։
Ինչու է դա կարևոր Փաստաթղթի ստորագրումը ստեղծում է իրավական հիմքեր ավտոմոբիլային ուղիղ ու տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման համար, ինչը կապահովի առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիա և լոգիստիկ նոր հնարավորություններ Հայաստանի համար։