Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա տարբեր ապրանք (PAN.am)

Աջափնյակ վարչական շրջանում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 7 տոննա 43 կգ տարբեր ապրանքատեսականի։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում։

Չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերի առնչությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Leave a comment