Հարվածների վտանգի պատճառով փակվում է Ուկրաինայի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից մեկին պատկանող պահեստը

Կիեւի մերձակայքում փակվում է Ուկրաինայի խոշորագույն լոգիստիկ ընկերություններից «Berger Cargo»-ին պատկանող պահեստը, ինչը մասամբ պայմանավորված է հարվածների վտանգով։

Ընկերությունը Կիեւի մարզում ընդհանուր առմամբ երեք օբյեկտ է ունեցել։ Տնօրեն Վալերի Բարանովսկին հայտնել է, որ դրանցից մեկն ամբողջությամբ ավերվել է, իսկ երկուսը՝ մասնակիորեն վնասվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս նշել է, որ ուկրաինական լոգիստիկ օբյեկտներում և պահեստներում պահվում ու բաշխվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված պաշարները։

Leave a comment