Ինչպիսի աշուն և ձմեռ է լինելու, կամ տերևներն ու մրջյունները կարող են եղանակ կանխատեսել

https://arm.sputniknews.ru/20260922/inchpisi-ashun-ev-dzmer-e-linelu-kam-terevnern-u-mrjjunnery-karvogh-en-eghanak-kankhatesel-107150383.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25876193_89:0:1513:1068_1920x0_80_0_0_e05fc2b1e384f187befd684d0fe74356.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գիշերահավասար, լևոն ազիզյան, երկիր մոլորակ

հայաստան, գիշերահավասար, լևոն ազիզյան, երկիր մոլորակ

Բաժանորդագրվել

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարն այս անգամ գիտական ձևակերպումներին նաև ժողովրդական կանխատեսումներն է ավելացրել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Վաղը Երկիր մոլորակի համար կսկսվի աստղագիտական աշունը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։

«Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04։05-ին, Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային։ Այդպիսով Հյուսիսային կիսագնդում կսկսվի աստղագիտական աշունը, իսկ Հարավայինում՝ գարունը։ Աշունը Հյուսիսային կիսագնդում կտևի մինչև դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձ, որը համարվում է տարվա ամենակարճ ցերեկը: Դրանից հետո օրերը աստիճանաբար կսկսեն երկարել, և հաջորդ գիշերահավասարով կնշանավորի գարնան գալուստը՝ 2027 թվականի մարտի 21-ին»,– գրել է Ազիզյանը:

Իսկ ինչպիսի աշուն ու ձմեռ են լինելու․ կենտրոնի ղեկավարը գիտական ձևակերպումներին այս անգամ ժողովրդական կանխատեսումներն է ավելացրել։ Նա նշել է, որ հնում մարդիկ հետևել են աշնանային գիշերահավասարին՝ հավատալով, որ կան նշաններ, որոնք հուշում են՝ ինչպիսի եղանակ է լինելու։

Օրինակ` տաք և անամպ եղանակը խոստանում է ուշ սկսվող ու մեղմ ձմեռ՝ առանց ուժեղ սառնամանիքների։ Եթե այդ օրը անձրև է տեղում, աշունը կլինի խոնավ ու երկարատև, իսկ ձմեռը՝ ձյունառատ։ Գետնին թափված տերևների առատությունը ցուրտ ձմռան նշան է։ Եթե թռչունները բարձր են թռչում, տաք աշուն է լինելու։ Եթե մրջյունները փակում են մրջնանոցների մուտքերը և ձվերը տեղափոխում ավելի խորը, սպասվում են վաղ ցրտեր։

Leave a comment